|
Փոխարժեքներ
05 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Վարչական պատասխանատվություն է սահմանվում Եվրամիության, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների դրոշները պղծելու համար, որոնց անդամ է Վրաստանը: Այն անձինք, որոնք պղծել են օտարերկրյա պետության դրոշ, որի հետ Թբիլիսին դիվանագիտական հարաբերություններ ունի՝ հաստատված պետական հիմնարկում կամ դրա շրջանակներում, նույնպես քրեական պատասխանատվության կենթարկվեն:
Հուլիսի 26-ին օրինագիծը քննարկվել է խորհրդարանի բյուրոյի նիստում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվում է ընդգրկել հատուկ հոդված, համաձայն որի` վերը նշված գործողությունները նախատեսում են 1000 լարի տուգանք (300 դոլարից մի փոքր ավելի): Դրոշի պղծման կրկնությունը կհանգեցնի 2000 լարիի (մոտ 650 դոլար) ֆինանսական պատժամիջոցի կամ վարչական կալանքի՝ մինչև 15 օր:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-6-ը Թբիլիսիի կենտրոնում անկարգություններ էին տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, որոնց պատճառը ԼԳԲՏ ցույցերն էին: Արմատական խմբավորումների անդամները այդ ժամանակ այրել էին ԵՄ դրոշը: