|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացել, որ Երևանում ապրող մի տղամարդ մուրացկանությամբ զբաղվող չորս անձից պահանջում և ստանում է տարբեր չափերի գումարներ։
Տեղեկությունների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ այդ տղամարդը 2018-2019 թվականներին, բռնության գործադրմամաբ, ինչպես և բռնություն գործադրելու սպառնալիքով Կենտրոն վարչական շրջանում մուրացկանությամբ և փողոցային մանր առևտրով զբաղվող չորս անձից վերցրել է վաստակած ողջ գումարը կամ գումարի մի մասը։
Դեպքի առթիվ հուլիսի 22-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել «անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝ շորթում կատարելու» հատկանիշներով և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության։