Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանից շատ կտրուկ ու ցինիկաբար են պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հնչեցրած հայտարարություններին։
Ադրբեջանին, մասնավորապես, նյարդայնացրել է այդ երկրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
«Ադրբեջանում ոչ միայն մամուլի, ոչ միայն ընդդիմության, այլև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները կրում են համակարգային բնույթ:
Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող լիդերների սպանությունների, բանտարկությունների մասին պատմող նյութերով հեղեղված է միջազգային մամուլը: Ընդ որում, շատ դեպքերի մասին պատմում են ականատեսները՝ խոշտանգումների, հետապնդումների ենթարկված ակտիվիստները կամ սպանված ակտիվիստների ընտանիքների անդամները»,- կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանի արտգործնախարարի մամուլի քարտուղարը Փաշինյանի կողմից իրականության արձանագրումը որպես խարդախություն է գնահատել ու դեռ Հայաստանին մեղադրել ագրեսիվ հռետորաբանության մեջ, թեեւ այդ երկրի ղեկավարությունն է ամեն օր տարածքային պահանջներ ներկայացնում Հայաստանին ու սպառնում։
Ավելին՝ Ադրբեջանի արտգործնախարարի խոսնակը հանդգնել է հայտարարել, թե, իբր, Հայաստանն է խանգարում Արցախի հանրապետության «ինտեգրմանը» Ադրբեջանին։
«Եթե հայկական կողմը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ, ապա պետք է դադարեցնի միջամտությունը Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների՝ հայ բնակիչների հետ շփումներին՝ վերաինտեգրման նպատակով», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։