|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, սույն թվականի նոյեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 17:27-ին (Գրինվիչի ժամանակով` 13:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 47.250 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Աղջաբերդ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետությունում՝ 3-4 և ՀՀ հարավարևելյան շրջաններում 3 բալ ուժգնությամբ: