կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-13 13:37
Քաղաքական

Արցախում անվտանգային նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա. Տիգրան Աբրահամյան

Արցախում անվտանգային նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ Արցախում անվտանգային նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա:

«Արցախի ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում դեպքի վերաբերյալ, արդեն իսկ հայտնի իրողություններից բացի, այլ բան չկար։ Իհարկե, թեմային առնչվող որոշ հանգամանքներ պաշտոնապես հաստատելն արդեն կարևոր է։

Բայց կար շատ կարևոր ձևակերպում՝ «ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում»։ Այսինքն, եթե նույնիսկ մի կողմ դնենք ադրբեջանցիների նկատմամբ օբյեկտիվ իրողությունների արդյունքում ձևավորված ատելությունը, վրեժը և թշնամությունը, ապա, ըստ ԱԱԾ ռելիզի, կոնկրետ այս միջադեպի շարժառիթն ադրբեջանցիների սադրանքն է եղել, որին ի պատասխան էլ արցախցին պայթուցիկ սարք է նետել։

Մեկ անգամ ևս պետք է փաստել, որ Արցախում անվտանգային նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա, որը պետք է հիմնված լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի և պաշտպանության բանակի ներուժի վրա», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը: