| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, առաջնորդվելով ստուգումների տարեկան ծրագրով, պաղպաղակի արտադրության ոլորտում առա ռիսկերով և ստացված ահազանգերով, հուլիսի սկզբից սկսած Երևան քաղաքում և հանրապետության մարզերում պետական վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում: Մասնավորապես՝ ստուգումներ և դիտարկումներ են իրականացվում ՍԱՊԾ սննդի շղթայի օպերատորների բազայում 01.06.2017 թ. դրությամբ գրանցված՝ պաղպաղակի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող 19 տնտեսավարող սուբյեկտների մոտ, այդ թվում և՝ փափուկ պաղպաղակ իրացնող տնտեսվարողների մոտ:
Վերահսկողություն է իրականացվել
| 
 «Թամարա և Անի» ՍՊԸ  | 
 «Երևան Կաթ» ՍՊԸ  | 
 «Արմ Սվիթ» ՍՊԸ  | 
 «Արմսվիթ» ՍՊԸ  | 
 Ա/Ձ Արփենիկ Ղազարյան  | 
| 
 «Թամարա» ՍՊԸ  | 
 «Բիո Կաթ» ՍՊԸ  | 
 «Էլիտ Շանթ» ՍՊԸ  | 
 «Գրանտ Քենդի» ՀՁ ՍՊԸ  | 
 «Հայր և որդի Շուշանյաններ» ՍՊԸ  | 
| 
 «Յունիո Ջելատի» ՍՊԸ  | 
 «Միքս վե Գրուպ» ՍՊԸ  | 
 «Իգիթ» ՍՊԸ  | 
 «Դոլչեզա» ՍՊԸ  | 
 Ալեքս Հոլդինգ ՍՊԸ (պաղպաղակներ՝ «Բոնիլատ», «Աշտարակա կաթ», «Золотой стандарт», «Кореновский молочно-консервный комбинат»)  | 
| 
 «Ոսկե Պինգվին» ՍՊԸ  | 
 «Ա. Ավետյանի Ա.Ս.Ա» ՍՊԸ  | 
 «Ձյան Փաթիլներ» ՍՊԸ  | 
 Ա/Ձ Իրինա Լազարյան  | 
 -  | 
Պետական վերահսկողության ընթացքում արձանագրվել են ինչպես փաստաթղթային-մակնշման, այնպես էլ լաբորատոր փորձաքննության արդյունքներով հաստատված խախտումներ: Հիմնական խախտումներ են՝ մակնշման, հումքի և փաթեթավորող նյութերի փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ,համապատասխանությանգնահատման ընթացակարգերի և աշխատակիցների նախնական ու պարբերական բժշկական զննությունների խախտումներ, սանիտարահիգիենիկ պահանջները չպահպանելու դեպքեր:
Մակնշման և փաստաթղթային անհամապատասխանությունները հիմնականում պայմանավորված են Եվրասիական տնտեսական միության սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող տեխնիակական կանոնակարգերի պահանջների կիրառմամբ, որոնց հիմքով կասեցվել է մի շարք արտադրողների ինչպես պատրաստի արտադրանքի իրացումը, այնպես էլ հումքի օգտագործումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ արտադրողների մոտ դեռևս առկա է ԵԱՏՄ պահանջներին չհամապատասխանող մակնշմամբ փաթեթավորող նյութերի մնացորդ, պատրաստի արտադրանքի մակնշման անհամապատասխանությունները հանձնարարվել է վերացնել կրկնապիտակների միջոցով:
Պետական վերահսկողության շրջանակներում ապրանքատեսակներից նմուշներ են վերցվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության, որոնց արդյունքների հիման վրա կասեցվել են հինգ պաղպաղակ արտադրողների՝ «Թամարա և Անի» ՍՊԸ, «Ա. Ավետյանի Ա.Ս.Ա» ՍՊԸ, «Իգիթ» ՍՊԸ, «Ոսկե Պինգվին» ՍՊԸ, «Արմսվիթ» ՍՊԸ արտադրական գործընթացի առանձին գործառույթներ: Տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրված պաղպաղակի խմբաքանակները օգտահանման կամ ոչնչացման նպատակով հետ են կանչվել շուկայից: Լաբորատոր փորձաքննության են ներկայացվել նաև ներկրված երկու արտադրատեսակներ՝ «Золотой стандарт», «Кореновский молочно-консервный комбинат»-ի պաղպաղակները, որոնցում անհամապատասխանություններ չեն արձանագրվել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փափուկ պաղպաղակի բացօթյա առևտուրն արգելվում է՝ Ծառայությունը իրականացրել է շրջայցեր և կասեցրել այդպիսի մի քանի վաճառք: Մյուս դեպքերում՝ փափուկ պաղպաղակներից կատարվել են նմուշառումներ, որոնք գտնվում են դեռ լաբորատոր փորձաքննության փուլում:
Պետական վերահսկողության շրջանակներում արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, դրանց նկատմամբ Ծառայության կողմից սահմանվել է հսկողություն: Մի քանի տնտեսվարող սուբյեկտների մոտ պետական վերահսկողության միջոցառումները դեռևս գտնվում են ընթացքի մեջ: