Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի խոսքով` Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակումը գրաքննություն է` իրականացված մշակույթի նախարարության կողմից:
«Սա մշակութային ոստիկանության գործառույթների ստանձնում է, ինչը բացարձակապես ընդունելի չէ և չի կարող տեղ գտնել հայ իրականութան մեջ»,- ԱԺ-ում ելույթ ունենալով` հայտարարեց պատգամավորը:
Անդրադառնալով ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի այն հայտարարությանը, թե ցուցահանդեսը «մի փոքր քաղաքականացված էր», Միրզոյանն ասաց. «Ինչպե՞ս կարող է ցուցահանդեսը չլինել քաղաքականացված, եթե այն վերաբերում է բռնադատվածներին, կամ ինչպե՞ս կարող է արվեստն ու մշակույթը քաղաքականացված չլինել: Էս ո՞ւր ենք հասել, սա ոչ մի ձևով ուղեղի մեջ չի տեղավորվում: Էսպես ենք անում, որ ՌԴ Պետդումայի պատգամավորն իրեն թույլ է տալիս թշնամական քայլ համարել Երևան քաղաքում մեր մի հայրենակցի անունով փողոցի վերանվանումը մեր մյուս հայրենակցի անունով»:
Նշենք, որ օգոստոսի 4-ին Հովհ. Թումանյանի թանգարանի բացօթյա տարածքում կայացավ «Խավարում» խորագրով ցուցադրության բացումը, որը նվիրված էր խորհրդային բռնատիրության զոհերին: ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի պահանջով ցուցահանդեսը փակվեց: