կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-03 14:19
Քաղաքական

Գերակա ամենակարևոր ուղղությունը կարծես անտեսվել է. Ալիկ Սարգսյանի մտահոգությունը

Գերակա ամենակարևոր ուղղությունը կարծես անտեսվել է. Ալիկ Սարգսյանի մտահոգությունը

2018 թվականի բյուջեի նախնական քննարկումների ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը նշեց, որ մտահոգված է ԱԻ նախարարի` 2018 թվականի համար ներկայացրած թվերից: Պատգամավորն ասաց, որ այդ թվերը բազմաթիվ անգամ նվազել են: «Այս տարվա ֆինանսական ներգրավվածությունը նվազել է։ Բացի բյուջեի սուղ լինելուց, ուրիշ ի՞նչ պատճառ կարող էր հանդիսանալ, որ գերակա ամենակարևոր ուղղությունը կարծես անտեսվել է և մղվել հետին պլան։ Դուք մտահոգություն չունե՞ք, որ այս տեմպերով և այս ֆինանսավորմամբ նախարարությունը հետընթաց կապրի։ Ինչի՞ ենք սպասում, որ ֆորսմաժորային վիճակ ստեղծվի և պահուստային ֆոնդից հատուկ գումարնե՞ր տրամադրվեն` այդ վիճակը շտկելու համար»,-  հարցրեց պատգամավորը։

Նա նաև նկատեց, որ ճիշտ չի համարում ԱԻՆ-ի նման կարևոր կառույցը ֆինանսական միջոցների պատճառով թուլացնելը։ «Սա կարևոր ոլորտ է, և գումարների պակաս ֆինանսավորման համար ես շատ մտահոգված եմ»,- շեշտեց Սարգսյանը։

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ հատկացումների կրճատումները ՊՈԱԿ-ների հաշվին են արվել, և այնպիսի կարևոր ոլորտների վրա, ինչպիսին է փրկարար ծառայությունը, դա չի ազդել։ Նա նաև նշեց, որ ԱԻՆ-ը նախատեսում է միջազգային համագործակցության շրջանակում տեխնիկական միջոցներ ստանալ, որոնց պահպանման համար նախատեսվող ծախսերն ընդգրկված կլինեն 2019 թվականի բյուջեի նախագծում։

Հիշեցնենք, որ 2018-  բյուջեի նախագծով ՀՀ ԱԻՆ-ին տրամադրվել է 11 մլրդ 12 մլն 546 հազար դրամ, ինչը 2017- ի հատկացումներից քիչ է 185 մլն 742 հազար դրամով։