| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վարչապետ Տիգրան Սարգսյանի նոյեմբերի 4-ին կառավարության նիստի ելույթից հետո, երբ մի շարք հանձնարարականներ էր տվել որոշ նախարարությունների, արձանագրվեցին քաղծառայողների գործից ազատվելու դեպքեր:
Սակայն փաստ է, որ քաղծառայողներին աշխատել կամ չաշխատելու թույլտվությունը տալիս է միայն ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը: Լրագրողների հարցին, թե ինչո՞վ են բացատրվում հենց կառավարության այդ նիստից հետո կատարված կադրային փոփոխությունները, քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը պատասխանեց.
«Կառավարության նիստում վարչապետի խոսքից հետո մենք միայն մեկ մարդու` Վռամ Գյուլզադյանի (գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության նախկին պետ) համար ենք միջնորդություն ստացել` ծառայողական քննություն անցկացնել: Բնականաբար, ծառայողական քննություն կանցկացնեինք նաև այլ դեպքերում, եթե համապատասխան միջնորդություններ ստանացած լինեինք»:
Մ. Բադալյանը հավելեց նաև, որ Վ. Գյուլզադյանն ընդունել է, որ իր պաշտոնական պարտականությունները չի կատարել անհարգելի պատճառով, ինչն էլ, ըստ «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին օրենքի» 32-րդ հոդվածի, աշխատանքից հեռացնելու ամենակոշտ հիմքերից է:
Իսկ այն մասին, թե արդյո՞ք վարչապետի ելույթը բարոյական ճնշում չի եղել խորհդրի գործունեության վրա, Մ.Բադալյանն ասաց, թե յուրաքանչյուր մարդ էլ ընդունում է իր ընկերոջ, գործընկերոջ խորհուրդը, հորդորը, կարծիքը, ապա առավել ևս վարչապետի խոսքը չպետք է անտեսել. «Հանձնարարականներ տալու ենթակա ինստիտուտ չենք մենք, բայց եթե երկրի վարչապետը կառավարության նիստում խոսք է ասում, չես էլ կարող անտարբեր մնալ»: