կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-23 10:15
Հասարակություն

Ալիկ Սարգսյանի ֆինանսական գործերը այնքան էլ վատ չեն. «Ժողովուրդ»

Ալիկ Սարգսյանի ֆինանսական գործերը այնքան էլ վատ չեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթում կարդում ենք. «Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ֆինանսական գործերը, կարծես թե, այնքան էլ վատ չեն:

 

Նախկին ոստիկանապետը, ըստ իր՝ 2014 թվականի հայտարարագրի, անցած տարի 71 մլն 736 հազար դրամ արժողությամբ բնակարան է գնել: Իսկ նրա դրամական միջոցները տարեվերջին եղել են 130 մլն դրամ և 54 հազար 416 դոլար: Խորհրդականի եկամուտները, մասնավորապես վերադարձրած փոխառությունները, կամ այլ կերպ ասած՝ պարտքով տրված վերադարձված գումարները, կազմել են 59 մլն 780 հազար դրամ:

 

Բացի այդ՝ նա նաև աշխատավարձ է ստացել՝ Սերժ Սարգսյանին խորհուրդներ տալու համար, տարեկան այդ գումարը կազմել է 5 մլն 756 հազար դրամ: Բացի այս՝ Ալիկ Սարգսյանը հայտարարագրել է 25 մլն 847 հազար դրամի եկամուտ, որի բնույթն ու աղբյուրը չի հրապարակվում: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին լուրեր տարածվեցին այն մասին, որ Ալիկ Սարգսյանը ցանկանում է վաճառել Ծաղկաձորում իր շքեղ առանձնատունը»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։