|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Թուրքիայի Իգդիր քաղաքում Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակը Իգդիրից 16 կմ հեռու գտնվող Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի ժամանակ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկնելն է. հաղորդում է haberturk.com կայքը:
Քննարկման ժամանակ որոշվել է համալիր գործողությունների ծրագրի մշակումից հետո` հունիս ամսին, Իգդիրում Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության և Թուրքիայի ատոմային էներգիայի կազմակերպության կողմից կազմակերպել զորավարժություն` Մեծամորի հնարավոր աղետից հետո անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու նպատակով:
Նշվում է, որ զորավարժանքներին մասնակցելու են Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության, զինվորական ստորաբաժանումներ և այլն:
Թուրքիան և Ադրբեջանը բազմիցս իրենց «անհանգստությունն» են հայտնել ատոմակայանի անվտանգության վերաբերյալ և կոչ արել փակել Մեծամորի ատոմակայանը: