Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վրաստանի Հանրային հեռուստատեսության տվյալներով հոկտեմբերի 26-ին Վրաստանի Գարդաբանի քաղաքում տեղի է ունեցել բախում ադրբեջանցիների և սվանների՝ լեռնական վրացիների միջև...
Վրաստանում "Ադրբեջանցիների ազգային շարժում" կազմակերպության ղեկավար Ալիբալա Ասկերովի տեղեկություններով,կոնֆլիկտը տեղի է ունեցել երկու ազդբեջանցիների և տասը սվանների միջև,որից մի քանի ժամ անց մոտ 200 սվաններ դուրս են եկել քաղաքի փողոցներ՝պահանջելով,որ ադրբեջանցիները հեռանան քաղաքից...Հակամարտությունը սվանների և ադրբեջանցիների միջև այնքան է թեժացել,որ Գարդաբանի է ժամանել Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մհեբրիշվիլին,ով տեղի ադրբեջանցիներին վստահեցրել էր,որ այս ամենի մեղավորները սադրիչներն են...Միայն ՆԳ նախարարի այցից հետո իրավիճակը քաղաքում կարգավորվել է...
Հիշեցնեմ,որ սա առաջին բախումը չէ վրացիների և ադրբեջանցիների միջև Գարդաբանիում...2014 թ-ի մայիսի վերջին մի քանի օր իրավիճակը քաղաքում ծայրահեղ լարված էր...Մայիսի 28-ի ուշ երեկոյան վրաց և ադրբեջանցի երիտասարդների միջև քաղաքի թեյարաններից մեկում ծագած ծեծկռտուքը սրել էր հարաբերությունները 15-20 հազար բնակիչ ունեցող այս քաղաքում ապրող երկու հիմնական ազգային խմբերի միջև...Գիշերային միջադեպից մի քանի ժամ անց՝ մայիսի 29-ի կեսօրին, մահակներով զինված և ադրբեջանական դրոշները կրող հարյուրավոր ադրբեջանցի երիտասարդներ դուրս էին եկել փողոց՝ բողոքելով, իրենց բնորոշմամբ, "Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեմ"... Իրավիճակը հանդարտեցնելու նպատակով մարզկենտրոն Ռուսթավիից Գարդաբանի էր ժամանել Քվեմո-Քարթլիի նահանգապետ Գեորգի Մհեբրիշվիլին,ով այդ ժամանակ ևս վրացիների և տեղի ազերիների բախման մեջ մեղադրեց սադրիչներին..
.Ինչպես երևում է,պարոն Մհեբրիշվիլին,ով այս երեք տարվա մեջ նահանգապետից բարձրացել է մինչև Վրաստանի ՆԳ նախարար չի "բարձրացրել" իր բառապաշարը...Երեք տարի առաջ էլ,հիմա էլ վրացիների և ադրբեջանցիների բախման մեջ մեղադրում է ինչ-որ սադրիչների,որոնց երևի թե ճանաչում է միայն բատոնո Մհեբրիշվիլին,քանի որ 2014 թ-ին այդ "սադրիչներին" ոչ ոք չգտավ...
Համոզված եմ,որ հիմա էլ չեն գտնի...
Իսկ այս անընդհատական բախումներն ապացուցում են,որ Քվեմո-Քարթլիում բնակվող վրացիների և ադրբեջանցիների միջև գոյություն ունեցող խնդիրներն ավելի խորքային են և մեծ վտանգ են ներկայացնում Վրաստանի համար,որի հարավը գրեթե ամբողջությանբ մահմեդականացված է,բացառությամբ հայաբնակ Ջավախքի,որը խոչընդոտ է հանդիսանում,որ մահմեդական Աջարիան և Քվեմո-Քարթլին միավորվեն և "մահմեդական" կամուրջ հանդիսանան Թուրքիայի և Ադրբեջանի միջև...»