կարևոր
5956 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-28 14:17
Տարածաշրջան

Դա վրաց ժողովրդի ընտրությունն է. Մոսկվան չի միջամտել. Կրեմլը՝ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին

Դա վրաց ժողովրդի ընտրությունն է. Մոսկվան չի միջամտել. Կրեմլը՝ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը վճռականորեն մերժում է իր դեմ ուղղված մեղադրանքները՝ կապված Վրաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտության հետ։ Այս մասին գրում է ekhokavkaza.com-ը:

«Մենք կտրականապես մերժում ենք նման մեղադրանքները։ Դրանք շատ երկրների համար ստանդարտ են դարձել, գրեթե անմիջապես Ռուսաստանին մեղադրում են միջամտության համար։ Ո՛չ, դա ճիշտ չէ: Ոչ մի միջամտություն չի եղել։ Մեղադրանքները բացարձակապես անհիմն են»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Մեկնաբանելով Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ նա ասել է, որ «դա վրաց ժողովրդի ընտրությունն է»։

«Այժմ շատ կարևոր է, որ ոչ մի երրորդ երկիր չմիջամտի այս ընտրությունների արդյունքներին։ Նույն տիկին նախագահն ասաց, որ չի ճանաչում այս ընտրությունների արդյունքները։ Ես չգիտեմ, թե արդյոք Վրաստանի նախագահի իրավասությունների շրջանակում է ճանաչել կամ չճանաչել ընտրությունները: Ամեն դեպքում, այս ամենը ներքին վրացական խնդիր է»,- ասել է Պեսկովը։