|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այցելել է ադրբեջանական սահմանի Կախեթիայի տարածաշրջանի միակ հայաբնակ Սաբաթլո գյուղ:
Շրջանի պատկան մարմինները խոստացել են վերանորոգել շրջկենտրոնից 70 կմ հեռավորությամբ գտնվող և 438 բնակիչ ունեցող գյուղի ճանապարհը, որը վերջին անգամ վերանորոգվել էր 1981 թվականին։
Դպրոցը գյուղի ձեռքբերումներից է։ 60 աշակերտ ունեցող դպրոցը վերջերս նորոգվել է ու պատրաստ է նաև իր հարկի տակ ընդունել նախադպրոցական տարիքի փոքրիկներին։
Վրաստանում ՀՀ դեսպանատան կողմից բերված նվերների շարքում հայալեզու գրականություն է։
