կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-30 12:30
Աշխարհ

Россия 24-ը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի փոքր բիզնեսի հնարավորությունների մասին. տեսանյութ

Ռուսական Россия-24  հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի մասին: Նյութում անդրադարձ է կատարվում Հայաստանում զարգացում ապրող փոքր բիզնեսին ու տնտեսական հնարավորություններին:

Հեռուստաալիքի լրագրող Անտոն Բորիսովը նշում է,  որ Հայաստանում ամեն մեկն իր գործն ունի. ոմանք պատրաստում են Սևանի խեցգետիններից ամենահամեղ քյաբաբը, ոմանք վաղ առավոտյան արթնանում են ռեստորանի համար ձուկ որսալու համար, զվարճանքների զբոսայգի են բացում,  աճեցնում խաղողի իրենց տեսակը, խաչքարեր ստեղծում:

Ռեպորտաժում լրագրողը պատմում է նաև «Լուիզա» խաղողի տեսակը ստեղծողի և նրա հաջողությունների, պանրի պատրաստման հատուկ տեխնոլոգիայի, լավաշի արտադրության, գինեգործության և խաչքարերի ստեղծման մասին:

Մանրամասն` տեսանյութում: