|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Россия-Культура հեռուստաալիքի Пешком հաղորդաշարի վարող Միխայիլ Ժեբրակը «Առաքելական Հայաստան» ֆիլմում պատմել է, թե ինչն է ամենից շատ զարմացնում օտարերկրացիներին Հայաստանում:
«Հայաստանին և Ռուսաստանին կապում են պատմությունը, մշակույթը, կրոնը: Հայկական պետությունը մկրտվել է IV դարի սկզբին, այն աշխարհի առաջին քրիստոնեական պետությունն է»,- նշում է հաղորդավարը:
Ժոբրակն այցելել է Վաղարշապատ, Էջմիածին, Սբ Հռիփսիմե եկեղեցի, Երեւան, Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Կամերային երաժշտության տուն, Գեղարդի վանք, Կոմիտասի հուշարձան, Սբ Գայանե եկեղեցի եւ հայտնի Մատենադարան:
Հիշեցնենք, որ Երևանի մասին առաջին ֆիլմում Ժեբրակը սկսում է իր անդրադարձը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանից: Այնուհետև հեղինակը պատմում է «Գաֆեսճյան» թանգարանի, Կասկադի, Հանրապետության հրապարակի, Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքի, Սասունցի Դավթի արձանի, ինչպես նաև Երևանի 2800 ցայտաղբյուրների մասին:
Մանրամասն` տեսանյութում: