|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Երգչուհի Իվետա Մուկուչյանը, որն իր պարտքն է համարում աշխարհին պատմել Արցախի, հայերի առաջ ծառացած խնդիրների մասին, օրեր առաջ մեկնել է Արցախ, շրջել այնտեղ, զրուցել բնակիչների հետ և փոքր ռեպորտաժ նկարահանել: Ռեպորտաժը, որը գերմաներեն է, Մուկուչյանը զետեղել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում և գրել, որ պետք է իր ձայնն օգտագործի աշխարհին իր ազգի մասին պատմելու համար:
«Իմ առաքելությունը պատմելն է մեր ազգի մասին, որն այս օրերին մոռացված է աշխարհի կողմից: Վերջին անգամ այցելեցի այն վայրերը, որոնք միշտ իմ հայրենիքի մի մասն էին: Օրեր անց մենք ստիպված ենք այն հանձնել թշնամուն՝ որպես պատերազմի դառը գին: Իմ սիրելի Արցախ… Դժվար է խոսել քո տարածքային ամբողջականության մասին անցյալ ժամանակով:
Հասկանալով, որ աշխարհը լուռ է, ես որոշեցի ներկայացնել եղածն այս ռեպորտաժի միջոցով: Սա իմ առաջին վավերագրական աշխատանքն է, ներողություն եմ խնդրում, որ այն իդեալական չէ»,- նշել է երգչուհին: