Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին մի քանի ամիսներին Թուրքիայում լուրեր են շրջանառվում նոր քաղաքական կուսակցություն հիմնվելու մասին: Դրանք ապացուցվեցին, երբ փետրվարի սկզբին ստեղծվեց yenibirbarti.org («Մի նոր կուսակցություն») կայքը, որում, իրենց աջ կենտրոնամետ անվանելով, նշում են, որ շարունակվում ենկուսակցություն հիմնելու աշխատանքները, և սպասվում է, որ կուսակցությունն իր մասին կհայտարարի մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից հետո. հաղորդում է gazeteduvar.com.tr-ը:
Կայքում կարելի է գտնել նոր կուսակցության քաղաքականությունը, ծրագրերը, խոստումները, առկա է «Ով ենք մենք» բաժինը, որում մասնավորապես նշված է. «Որպեսզի մեր կադրերի և կուսակցության անունները ստվեր չգցեն կուսակցության քաղաքականության և խոստումների վրա, նպատակահարմար ենք գտնում չհրապարակել դրանք»: Սա առիթ հանդիսացավ մամուլում ավելի թեժ քննարկումների, և շրջանառվեց այն լուրը, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և նախկին ԱԳ նախարար Ալի Բաբաջանը կանգնած են նոր հիմնվող կուսակցության հետևում:
Օրեր առաջ Դավութօղլուն լրագրողների` նոր կուսակցություն հիմնելու մասին հարցին խուսափողական պատասխան էր տվել, ինչն ավելի էր սրել կասկածները:
Գյուլը Էրդողանի հետ համարվում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից, իսկ Դավութօղլուն և Բաբաջանը երկար տարիներ աշխատել են Էրդողանի կառավարությունում: