|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Թուրքիայում 2013 թվականի դեկտեմբերի 17-ին և 25-ին իրականացված հակակոռուպցիոն գործողությունից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունից դուրս եկած` Քյութահյայից պատգամավոր Իդրիս Բալը հայտնել է նոր կուսակություն հիմնելու մտադրության մասին:
Ըստ Haberler-ի՝ նշելով, որ նոր կուսակցություն հիմնելու ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են, պատգամավորը խոստացել է մոտ ապագայում լրատվամիջոցների հետ խոսել մանրամասների մասին:
Բալն ասել է, որ կուսակցության հիմնման կապակցությամբ հանդիպել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչթարօղլուի հետ: «Մեր կուսակցության անդամ կարող են դառնալ բոլորը, բացի ծայրահեղական տարրերից»,- հավելել է նա: