կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-04 10:36
Հասարակություն

Բարձրացել է Արագած լեռն ու այլեւս չի վերադարձել

Բարձրացել է Արագած լեռն ու այլեւս չի վերադարձել

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 3-ին,  ժամը 21.15-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Սերգեյ անունով ՌԴ քաղաքացին երթուղային տաքսիով մոտեցել է Արագած լեռան լանջին գտնվող Քարե լճին, վարորդին հայտնել, որ բարձրանում է սարը և 3 ժամից կվերադառնա, սակայն չի վերադարձել:

Պարզվել է, որ Սերգեյ Չոբրինը (ՌԴ քաղաքացի) հանգրվանել է Աշտարակ քաղաքի Խորենացու փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Կովկաս հոսթելում», որի աշխատակիցներից հաջողվել է ճշտել նրա հեռախոսահամարը:

Բազմաթիվ փորձերից հետո միայն ժամը 24.00-ին հաջողվել է կապ հաստատել Ս.Չոբրինի հետ, ով հայտնել է, որ ինքն անվնաս է, սակայն Քարե լճից մոտ 3 կմ հեռավորության վրա մոլորվել է:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Ժամը 04.20-ին եղանակային պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները դադարեցվել են, իսկ ժամը 06.30-ին` վերսկսվել:

Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատու Վ.Սիմոնյանը:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: