Միասին կարող ենք
կարևոր
706 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-17 13:55
Հասարակություն

Իրավասու պաշտոնյաներ, դուք տեսե՞լ եք Երևան քաղաքի վիճակը, թե՞ ծառայողական ավտոմեքենայի պատուհանից չի երևում. փաստաբան

Իրավասու պաշտոնյաներ, դուք տեսե՞լ եք Երևան քաղաքի վիճակը, թե՞ ծառայողական ավտոմեքենայի պատուհանից չի երևում. փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրավասու պաշտոնյաներ, դուք տեսել ե՞ք Երևան քաղաքի վիճակը, թե՞ ծառայողական ավտոմեքենայի պատուհանից չի երևում։

Դժվար է՞ Իսակովի պողոտայի աշխատանքներն արագացնել, գիշերը աշխատել, մարզերից մի քանի կարգախումբ պարեկ ավելացնել, որպեսզի գոնե այս օրերին շրջանցող բոլոր խաչմերուկները կարգավորեն՝

Բաբաջանյան, Շերամ, Շիրակի, Արտաշիսյան, Նժդեհի փողոցներ, Արշակունյաց պողոտա և այլն։ Քաղաքում 13-14 կիլոմետր տարածությունը 1 ժամ 45 րոպեում անցնողները պատկերացնում ե՞ք ինչ քանակի ու բնույթի հայհոյանքներ են ձեզ հնչեցնում, ձեր ընտանիքները ափսո՞ս չեն…»։