կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-11 13:42
Հասարակություն

3 տոկոսանոց վարկեր` 1 տարով, նման բան չկա աշխարհում. Իգնատի Առաքելյան

3 տոկոսանոց վարկեր` 1 տարով, նման բան չկա աշխարհում. Իգնատի Առաքելյան

Գյուղատնտեսության ոլորտում ունենք մի շարք խնդիրներ, որոնք լուծելով` կհասնենք նրան, որ մեր գյուղատնտեսությունը կլինի մրցունակ, գրավիչ, ինդուստրիալ, իսկ գյուղատնտեսությամբ զբաղվողներն ավելի բարեկեցիկ կապրեն. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 1 տարում արված աշխատանքները` նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: 

Նախարարը նշեց, որ գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրներն են` տեխնիկական հագեցվածության ցածր մակարդակը, ոռոգման համակարգի ոչ լիարժեք ապահովվածությունը,  մատչելի ֆինանսական ռեսուրսների խնդիրը, ապահովված չենք բնակլիմայական աղետներից, թույլ կրթական համակարգ ունենք: Բացի այդ, ըստ նախարարի, իրացման գների և գյուղացիների վճարումների հետ կապված նույնպես խնդիրներ կան, ինչպես նաև բացակայում է գյուղատնտեսական հողերի օգտագործելության ճիշտ գնահատականը, ու օրենսդրական դաշտում առկա են որոշ բացեր:

«Սրանք խնդիրներ են, որոնք հնարավոր չէ 1 տարվա ընթացքում լուծել, սակայն մենք արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկում դրանց լուծման համար: Օրինակ` գյուղտեխնիկայի խնդրի լուծման համար նոր ծրագիր կա՝ գյուղտեխնիկայի ձեռք բերում մեր տնտեսած գումարների հաշվին: Լիզինգի ծրագրով այս տարի 132 միավոր գյուղտեխնիկա ենք տրամադրել, և գյուղտեխնիկայի մեկ կայան է հիմնվել: Բացի այդ`  իրականացվում է արոտների ջրային համակարգի արդիականացման, անասնապահական կոոպերատիվների հիմնման և աջակցման ծրագիր: Ծրագրի շրջանակներում մինչև տարեվերջ կտրամադրվի 120 միավոր գյուղտեխնիկա՝ շուրջ 550 մլն դրամի. կոոպերատիվը վճարում է ձեռք բերվող տեխնիկայի գումարի 20 տոկոսը, իսկ 80 տոկոսը պետությունն է տրամադրում»,- ասաց Առաքելյանը:

Նա նշեց նաև, որ մթերման ու վճարումների հետ կապված խնդիրներ այս տարի չունեն, չնայած նրան, որ նախորդ տարվանից կան պարտքեր: Ավելին, ըստ նախարարի, մթերման համար տրամադրվում են 3 տոկոսանոց վարկեր, սակայն դրանք տրամադրվում են այն սկզբունքով, որ փողն ուղիղ գյուղացիներին տրվի: Առաքելյանի հավաստմամբ` 3 տոկոսանոց վարկեր` 1 տարով,` նման բան չկա աշխարհում: «2018-ին էլ կսկսենք կաթիլային համակարգով ոռոգումը՝ 2 տոկոսանոց վարկերով,  12 տոկոսը կսուբսիդավորի պետությունը: Կարկտապաշտպանության համակարգեր տեղադրելու վարկերը նույնպես կլինեն 2 տոկոսանոց, իսկ ինտենսիվ այգիները՝ 5 տոկոս վարկով»,- ասաց նախարարը: