|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.83 |
| EUR | ⚊ | € 446.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.9073 |
| GBP | ⚊ | £ 512.34 |
| GEL | ⚊ | ₾ 140.74 |
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի քաղաքացուհուն Նոյեմբերյանում բռնաբարելու կասկածանքով ձերբակալվել է Ճոճկան գյուղի մի բնակիչ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 36-ամյա կինն ահազանգել էր, որ հոկտեմբերի 4-ին Նոյեմբերյանի ոլորաններում սեռական բռնության է ենթարկվել։
Կատարված քննությամբ՝ պարզվել է, որ բռնարարը Ճոճկան գյուղի բնակիչ է, ով հոկտեմբերի 4-ին՝ ժ.21.30-ի սահմաններում, ավտոմեքենան կանգնեցրել է Նոյեմբերյան քաղաքից դուրս դեպի անտառ տանող ճանապարհին և ռուս ուղևորուհու նկատմամբ բռնություն գործադրելով՝ նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ։ Տղամարդը ձերբակալվել է:
Աղբյուր` Փաստինֆո