Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքական Անթալիայում, անտառը հրկիզելու կասկածանքով, ռուսաստանցի յոթ զբոսաշրջիկների են ձերբակալել, որոնք քայլում էին Լիկիական արահետով` զբոսաշրջային երթուղիով։ ՌԴ քաղաքացիների կալանավորման մասին РИА Новости-ին հայտնել են ՌԴ գլխավոր հյուպատոսությունում. գրում է «Եվրոպեյսկայա պրավդան»։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Չաղլարջա շրջանում, երբ արշավականները գնում էին հայտնի՝ Լիկիայի արահետով:
«Տեղական օրենսդրության համաձայն՝ իրավապահ մարմինները, թարգմանչի ներգրավմամբ, արձանագրություն են կազմել գործով կասկածյալների և վկաների ցուցմունքների վերաբերյալ»,- ասել է ՌԴ հյուպատոսության ներկայացուցիչը։
Ռուսներն ասել են, որ արահետի մոտ հրդեհ են տեսել ու փորձել են մարել։ Զբոսաշրջիկներից մեկն «Ինստագրամ»-ում գրել է, որ զանգահարել են 911, իսկ ճանապարհին տեղի բնակիչները ձերբակալել են և կանչել ժանդարմներին։
Այս ամառ Թուրքիայի հարավի 30 նահանգներում խոշոր անտառային հրդեհներ են գրանցվել: Կլիմայական պատճառների հետ մեկտեղ իշխանությունները դիտարկում են դիտավորյալ հրկիզման վարկածը։