|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր աշխատանքային այցով Վանաձորում ծանոթացավ կառուցվող ֆուտբոլի ակադեմիայի շինարարական վերջին փուլի աշխատանքներին, արհեստական և բնական խոտածածկերով խաղադաշտերի իրավիճակին, ակադեմիայի շենքի հարդարման գործընթացին և բոլոր այն խնդիրներին, որոնք կապված են ֆուտբոլային նոր ենթակառուցվածքի շահագործման հետ:
Դեռևս ապրիլ ամսին տեղի ունեցած ՀՖՖ ժողովում ՀՖՖ նախագահը հայտարարել էր, որ ամիսների ընթացքում շահագործման կհանձնվի Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան, որը մեծ խթան կհանդիսանա մարզերում ֆուտբոլի և մասնավորապես մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար: Առաջիկայում Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան հանդիսավորապես կհանձնվի շահագործման, որը նշանակում է, որ մարզի և քաղաքի հարյուրավոր երեխաներ տասնամյակներ անց հնարավորություն կունենան ժամանակակից ֆուտբոլային միջազգային չափորոշիչներին համապատասխանող պայմաններում զբաղվել ֆուտբոլով:
Մի քանի ժամ տևած աշխատանքային այցի ավարտին ՀՖՖ նախագահը տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներին կոնկրետ հանձնարարականներ տվեց ֆուտբոլային այս նոր ենթակառուցվածքի վերջնական շահագործման խնդիրների հետ կապված:
ՀՖՖ պաշտոնական կայք