Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց աջակողմյան տեղադրմամբ տրանսպորտային մեքենաների հաշվառման ու շահագործման սահմանափակումը 2018թ ապրիլի 1-ից : Կառավարության նիստից հետո լրագրողները խնդրեցին կապի, տրանսպորտի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին հստակեցնել որոշման պայմանները: Աջակողմյան ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների ներմուծման հետ կապված որոշման իրավասությունը պատկանում է ԱԺ-ին, ահա ինչու վարչապետը հանձնարարել է պատրաստել օրենսդրական փաթեթ` ներմուծումն արգելելու մասին, որն էլ կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը:
Նախարարը կրկնեց, որ մինչև 2018թ ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկ ունեցող մեքենաները կարող են հաշվառվել, վաճառվել, շահագործվել:Ասել է, թե` մինչև 2018թ ապրիլի 1-ը աջակողմյան ղեկ ունեցող մեքենայի տերերը որևէ կերպ չեն տուժի որոշման պատճառով: Նախարարի խոսքով` տարեցտարի աջակողմյան ղեկ ունեցող մեքենաների ներմուծումը ավելանում է, և ներմուծման արգելք չդնելու դեպքում, ստիպված կլինեին ամբողջությամբ փոխել աջակողմյան երթևեկությունը, ինչը շատ ավելի ծանր փոփոխություն կլիներ: Անվտանգության գործոնն էլ պետք չէ անտեսել այս պարագայում, ըստ նախարարի: