կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-28 11:36
Իրավական

Վազգեն Խաչիկյանն ազատ արձակվեց

Վազգեն Խաչիկյանն ազատ արձակվեց

Այսօր «Վանաձոր» ՔԿՀ-ից ազատ է արձակվել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ նշելով, որ Խաչիկյանն ազատվել է պատժի լրիվ կրումով:

Հիշեցնենք, որ Խաչիկյանը կալանավորվել է 2012-ին: Դեռևս 2014թ. դեկտեմբերի 8-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի վճռով Վազգեն Խաչիկյանը դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման:

Նշենք, որ ամիսներ առաջ Խաչիկյանը ներման խնդրագրով դիմել էր ՀՀ նախագահին, որը, փաստորեն, բավարարվել է:

Խաչիկյանը 5 տարի է անցկացրել անազատության մեջ: Նա և գործով անցնող մյուս պաշտոնյաները մեղավոր էին ճանաչվել 2005թ. հունվարի 14-ից մինչև 2010թ ընկած ժամանակահատվածում, սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցներ լինելով, չարաշահելով իրենց պաշտոնը, պետական բյուջեից յուրացումներ կատարելու համար: Արդյունքում` պետությանը հասցվել էր 267 մլն 583 հազար 336 ՀՀ դրամի վնաս: