|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.4754 |
| GBP | ⚊ | £ 478.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի 140-ամյակն է, ինչի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված:
Հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար արտերկրից բազմաթիվ հյուրեր՝ պաշտոնյաներ, գործարարներ կժամանեն, կլինեն տոնակատարություններ, տարատեսակ հանդիպումներ: Ծառուկյանի շրջապատում գաղտնի են պահում թե՛ միջոցառումների, թե՛ հյուրերի ցանկը:
Ի դեպ, առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան է ժամանելու Քուվեյթի շեյխ Ահմեդ Ալ-Ֆահադ Ալ-Ահմեդ Ալ-Աբահը, ով Ասիայի Օլիմպիական կոմիտեի եւ Ասիայի Հանդբոլի ֆեդերացիայի նախագահն է։ Նախատեսվում են հանդիպումներ Սերժ Սարգսյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում