Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով քառօրյա պաշտոնական այցով Հայաստանում է Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ ալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությունը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահը նշեց, որ Քուվեյթի պետության ԱԺ նախագահի հետ քննարկել են բազմաթիվ հարցեր, վերջինս բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ ապրում եւ արարում են Քուվեյթում, որ երկու երկրների միջեւ բարեկամությունն ունի պատմական խոր արմատներ:
Իր հերթին, Քուվեյթի ԱԺ նախագահը կարեւորեց, որ հենց հայ գործընկերներից լսեց, թե ինչ է կատարվում Հայաստանի շուրջ, եւ ցանկանում են, որ Հայաստանի սահմանային հարցերը կարգավորվեն: Ալի Ֆահդ ալ Ռաշիդը հայտնեց, որ Քուվեյթ վերադառնալուն պես նպաստելու է իր երկրում հայ ուսանողների թվի ավելացմանը: Խոսելով տնտեսական համագործակցության, մասնավորապես` ներդրումների մասին` նա հայտնեց, որ Քուվեյթի համար Հայաստանն այն երկրներից է, ուր ներդրումների հնարավորությունները մեծ են. Քուվեյթի Զարգացման հիմնադրամի ծրագրերի մեջ մտնում է նաեւ Հայաստանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւս կարեւորեց երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությանն ակտիվությունն ու զարգացումը:
Անդրադարձ կատարվեց նաեւ Սիրիայի հարցին: Քուվեյթի ԱԺ նախագահը հայտարարեց, որ իրենք կողմ են հարցի խաղաղ կարգավորմանը, դեմ են ստեղծված իրավիճակի շարունակականությանը, եւ որ հարցը պետք է վերջնականապես կարգավորվի: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ Քուվեյթը երկրորդ պետություն է Հայաստանից հետո, որ օգնություն է ցուցաբերել սիրիահայերին: Նա հիշեցրեց, որ Քուվեյթը սիրիահայերին փոխանցել է 100 հազար ԱՄՆ դոլար: