կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-30 16:23
Տարածաշրջան

«Հրանտ Դինք» հիմնադրամը Թուրքիայում գրադարան է հիմնել

«Հրանտ Դինք» հիմնադրամը Թուրքիայում գրադարան է հիմնել

Թուրքիայում «Հրանտ Դինք» հիմնադրամը գրադարան է բացել: Ըստ Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի կայքի` նախատեսվում է, որ գրադարանից  հիմնականում կօգտվեն հայկական մշակույթի ու հայոց պատմության վերաբերյալ ուսումնասիրություն կատարող մասնագետները, ուսանողները, ինչպես նաև հայ համայնքի անդամները. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Գրադարանում և դրա արխիվում, 20 հազար գրքերից ու պարբերականներից բացի, առկա են բազմաթիվ տեսասկավառակներ և ձայնասկավառակներ, քարտեզներ և այլ աղբյուրներ: Նախատեսվում է գրադարանի ֆոնդը հարստացնել անձնական արխիվներով ու հավաքածուներով:

Նշվում է, որ ուսումնասիրողները հնարավորություն կստանան գրադարանում իրենց փնտրած, բայց չգտած գրքերի անունները գրացնելու հատուկ մատյանում, ինչի արդյունքում այդ գրքերից շատերը կընդգրկվեն գրադարանի ֆոնդում:

Գրադարանում գրանցված նյութերի ցուցակն ամբողջությամբ զետեղված է www.hrantdink.org  կայքում:  

Այցելուներն ազատորեն կկարողանան օգտվել գրադարանի ողջ տպագիր ու թվային աղբյուրներից միայն գրադարանում: Նյութերը գրադարանից հանելու համար անհրաժեշտ կլինի լրացնել հատուկ թերթիկ, մեկ տարվա համար նվիրաբերել 100 թուրքական լիրա (35 $)  և դառնալ գրադարանի անդամ:

Գրադարանը, որպես նվիրատվություն, կընդունի Թուրքիայի փոքրամասնությունների, հայոց պատմության ու մշակույթի, հայերեն լեզվի ու գրականության մասին գրքեր ու արխիվային նյութեր: