Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք հրապարակվելու են կրթության ոլորտում կոռուպցիոն սկանդալների մասին տեղեկություններ: Կրթության նախարարը նշեց, որ բոլոր ոլորտներում էլ վիճակը վատ է, բոլոր ոլորտներում ստուգումներ կլինեն, իսկ այս պահին ուսումնասիրություններն ընթանում են միջին մասնագիտական հաստատություններում, դպրոցներում:
«Ուսումնասիրություններ են արվում ոլորտում խախտումների, չարաշահումների կոռուպցիայի հայտնաբերման ուղղությամբ: Առաջիկայում կհրապարակենք արդյունքները, դուք կորոշեք` սկանդալայի՞ն են դրանք, թե՞ ոչ»,- ասաց ԿԳ նախարարը: Ըստ նրա` ԿԳՆ-ն պատժող մարմին չէ, ընդամենը փաստերը կներկայացնեն իրավապահ մարմիններին:
Արայիկ Հարությունյանը վստահ է, որ դպրոցներում խորհուրդների մեծ մասը չեն ծառայում այն նպատակին, որի համար ստեղծվել են, չեն պաշտպանում դպրոցի շահերը: Փոխարենը` որոշ անձանց շահերն են այդտեղ պաշտպանվում: «Կարգը պետք է վերանայվի, դպրոցների հետ կապված լուրջ որոշումներ ունենք կայացնելու առաջիկայում: Մի քանի տարբերակ քննարկվում է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԵՊՀ ռեկտորի հրաժարականի պահանջին, ապա, Արայիկ Հարությունյանի խոսքով, այդ հարցում ԿԳՆ-ն անկախ արբիտրի դեր է կատարում` կայացնելով որոշումներ, որոնք կբխեն օրենքից եւ իրավունքից: