կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-08 18:50
Աշխարհ

Թուրքիայում կկրճատվի պարտադիր զինծառայության ժամկետը

Թուրքիայում կկրճատվի պարտադիր զինծառայության ժամկետը

Թուրքիայում քննարկում են պարտադիր զինվորական ծառայության համակարգի փոփոխության հարցը:

Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, ԶՈւ գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Յաշար Գյուլերի և այլ բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են պարտադիր զինծառայության համակարգի փոփոխության ուղղությամբ կատարվող աշխատանքները:
 
Նոր համակարգը նախատեսում է ժամկետայնության 1 միասնական համակարգ ներկայիս 2 տեսակ զինծառայության ժամկետների փոխարեն: Այժմ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար սահմանված է պարտադիր զինծառայության 6 ամիս, իսկ միջնակարգ կրթություն ունեցողների համար՝ 12 ամիս ժամկետ: Միասնական համակարգի համար քննարկվում են 6 և 9 ամիս ներառող ժամկետներ: Նշվում է, որ այս պահին առավել հավանական է համարվում 9 ամիսը: 
 
Քննարկվում է նաև Թուրքիայում ժամանակ առ ժամանակ կիռարվող գումարի դիմաց զինծառայությունից ազատվելու օրենքի ժամանակավոր կիրառումը մշտական դարձնելու հարցը: Այս հարցում էլ առավել հավանական է համարվում այն տարբերակը, ըստ որի՝ օրենքի մշտական կիրառության պարագայում Թուրքիայի զինապարտ քաղաքացիներին կարող է հնարավորություն տրվել 3-4 շաբաթ անցնել զինվորական պատրաստության դասընթաց, ապա, վճարելով սահմանված գումարը, ազատվել պարտադիր զինծառայության մնացած մասից: