Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին ծանր է տարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, թե «Էրդողանի հետ խոսելը զիլ չէ»:
Միջանկյալ հիշեցնենք, որ Մակրոնը հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, որ երկրի ղեկավար լինելն այնքան էլ երանելի գործ չէ, որքան մարդիկ են կարծում: «Ես այնպիսի մարդ եմ, ով տասը օրը մեկ պարտավոր է Էրդողանի հետ խոսել»,- որպես օրինակ՝ նշել էր նախագահը: Հարցազրույցի ավարտին Մակրոնը շեշտել էր, որ իր ասածն Էրդողանին քննադատելու կամ ծաղրելու միտում չի ունեցել: «Պարոն Էրդողանի հետ հանդիպումները միշտ էլ շատ լուրջ են»,- ասել էր նա:
Թուրք նախարարը քննադատել է իր ղեկավարի հասցեին այդպիսի արտահայտություն հնչեցրած Մակրոնին՝ ասելով. «Չմոռանաս, որ Էրդողանի՝ քեզ հետ խոսելն անգամ մեծ պատիվ է»:
Նախարարը նաև համբերություն է մաղթել Էրդողանին՝ Մակրոնի նման «դաստիարակության սահմաններն անցնողների» հետ շփվելու հարցում: «Կգա մի օր, որ ձեր հուշերում հպարտությամբ կպատմեք, որ խոսել եք Էրդողանի հետ»,- ասել է թուրք նախարարը: