|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մոսկվան հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հետ թուրք խաղաղապահների տեղակայման վերաբերյալ. հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:
«Կարևոր պահը, որին ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, վերաբերում է խաղաղապահ ուժերին: Մենք խոսում ենք Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի մասին»,- շեշտել է Զախարովան:
Նա շեշտել է, որ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով գտնվող զորակայանին: Նշվում է նաև, որ այս տարածաշրջանի կարգավիճակի հարցը շարադրված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ադրբեջանում դիվանագիտական աղբյուրը նշել էր Ռուսաստանի և Թուրքիայի միջև Արցախում իրավիճակի մոնիթորինգի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր ստորագրման օրը: Նշվում էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանելու համար դիտարկման համատեղ կենտրոն ստեղծելու մասին հատուկ համաձայնագիր կստորագրեն: Այս տեղեկատվությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել ո՛չ ռուսական, ո՛չ էլ թուրքական կողմից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ ռուս խաղաղապահների հետ թուրքական զորամիավորում է բերվելու տարածաշրջան: Այնուամենայնիվ, պայմանագրում նշվում է միայն Ռուսաստանի խաղաղապահ ուժերի մասին: