|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Լիբիայի ափամերձ հատվածում տեղի ունեցած միջադեպի և Լիբիայում Թուրքիայի կողմից իրականացվող «վտանգավոր խաղի» վերաբերյալ ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին խոսքերին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Լիբիայի ափամերձ ջրերում Թուրքիայի և Ֆրանսիայի ռազմանավերի միջև տեղի ունեցած միջադեպը ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» ցուցադրումն է: Ֆրանսիայի ղեկավարը նաև խստորեն քննադատել է Թուրքիայի գործողությունները Լիբիայում՝ դրանք անվանելով «վտանգավոր խաղ»:
«Այն, որ Մակրոնը լիբիական օրինական կառավարության խնդրանքով մեր երկրի կողմից ցուցաբերվող աջակցությունը անվանել է «վտանգավոր խաղ», կարելի է բացատրել միայն նրանց ուղեղի մթագմամբ», - ասվում է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյի հայտարարության մեջ: