| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի շարքային աշխատակիցներն իրավունք չունեն շենքում ազատ տեղաշարժվել, եթե քաղաքապետ Տարոն Մարգարյանը մոտակայքում է։ Այսպիսի տեսարանի է հանդիպել մեր թղթակիցը՝ քաղաքապետարանի միջանցքում։
Ուրբաթ «ՀԺ»-ի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես քաղաքապետի աշխատասենյակի հարկում հերթապահություն իրականացնող ոստիկանը կանգնեցրել է հավաքարարին՝ թույլ չտալով անցնել այն միջանցքով, որտեղ Տարոն Մարգարյանը ծխում էր։
Քաղաքապետը վերադարձել էր նորընտիր ավագանու առաջին նիստից եւ աշխատասենյակ մտնելուց առաջ մի քանի րոպե կանգնել միջանցքում։ Ի դեպ, վարքի այսօրինակ դրսեւորումն ու սեփական անձի նկատմամբ դիմացինից անհասկանալի հարգանք պահանջելը հատուկ է ոչ միայն քաղաքապետին։ Նրա տեղակալ Կամո Արեյանն էլ, օրինակ, պահանջում է, որ իր ընդունարանի աշխատակիցը ոտքի կանգնի ամեն անգամ, երբ ինքը մտնում է աշխատասենյակ կամ դուրս գալիս այնտեղից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում