կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-24 15:33
Իրավական

Կրակոցներ ոստիկանի ուղղությամբ. կրակողը նախկին զինվորական է

Կրակոցներ ոստիկանի ուղղությամբ. կրակողը նախկին զինվորական է

Այսօր՝ օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Այվազովսկի և Արցախի փողոցների խաչմերուկում Nissan Teana մակնիշի 05 NN 033 համարանիշի ավտոմեքենայի վարորդը հետապնդել է Վ. Նազարյանին պատկանող ВАЗ 2108 մականիշի 34 AN 850 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ Նազարյանն աշխատանքից հետո տուն գնալիս է եղել, երբ Nissan Teana-ի վարորդը հետապնդել է նրան և հասնելով Արցախի փողոցի թիվ 8 շենքի մոտ՝ իր մոտ եղած հրազենով կրակել է Վ. Նազարյանի ավտոմեքենայի ուղղությամբ, այնուհետ սկսել հետապնդել նրան։ Հասնելով Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկի մոտ՝ այս անգամ Nissan Teana-ի վարորդը նորից կրակոցներ է արձակել և փորձել է դիմել փախուստի։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները հետապնդել են նրան և Նոր Արեշում կարողացել բռնել փախչողին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Նազարյանն աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մատինյանը նախկին զինվորական է։

Yerkir.am-ին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանին, ում ուղղությամբ արձակվել են կրակոցները, ոչինչ չի պատահել: