|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնական հայտարարություն է տարածել հուլիսի 15-ին այդ երկրում ռազմական հեղաշրջման փորձի միամյակի կապակցությամբ:
Ըստ Demokrathaber-ի՝ դեսպանատունը չի բացառել, որ երկրում կլինեն ցույցեր կամ տոնական միջոցառումներ, ինչի համար հորդորել է իր քաղաքացիներին «հեռու մնալ մարդաշատ վայրերից»:
Դեսպանատունը նաև կոչ է արել իր քաղաքացիներին հետևել տեղական լուրերին՝ նշելով, որ անգամ «խաղաղ ցույցերը կարող են բռնության վտանգ սպառնալ»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ տեղի ունեցավ: Ըստ իշխանությունների՝ այն իրականացվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող, Էրդողանի գլխավոր ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի և նրա կազմակերպության՝ FETO-ի գլխավորույթամբ: Այդ օրվանից ի վեր Թուրքիայում հաստատված արտակարգ իրավիճակը չի հանվել: Առիթիվ օգտվելով՝ իշխանությունները բանտարկել են ընդդիմադիր գործիչների, լրագրողների, քրդամետ պատգամավորների, գիտնականների, ուսուցիչների, ԶՈՒ աշխատակիցների և այլն:
Ուշագրավ է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո իշխանությունները որոշեցին բարձրացնել Հրանտ Դինքի սպանության բացահայտման հարցը: Նրանք սպանության մեջ մեղադրեցին Գյուլենին՝ սպանության ողջ պատասխանատվությունը նրան վրա բարդելով:
Նշենք, որ Դինքի սպանության հարցում Գյուլենի մեղսունակությունն ապացուցող տեղեկություններ դեռևս չկան, սակայն Թուրքիան շարունակում է ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնումը պահանջելու պատճառների թվում ներկայցնել նաև Դինքի սպանությունը: