|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձավ կրթության ոլորտին վերաբերող մի քանի ընթացիկ հարցերի:
«Կրթությունը դարձել է պարտադիր 12-ամյա, սակայն եթե ընտանիքը արտագնա աշխատանքի և բնակության է մեկնում, և իրենց երեխային տանում են, ապա կրթական համակարգն այդտեղ որևէ բան չի կարող անել: Այստեղ կա զինվորական ծառայությունից խուսափելու խնդիր, կան այլ խնդիրներ, բայց կրթական որևէ ձևաչափ աշխարհում չկա, որ պարտադրի երեխային երկրից չբացակայել»,- ասաց Լևոն Մկրտչյանը` հավելելով, որ ներկայումս ԿԳ նախարարությունը հաշվարկում է թվերը, թե որքան երեխա է դուրս եկել դպրոցից` երկրից դուրս բնակվելու պատճառով, և շուտով կհրապարակեն այդ ցուցանիշները:
Հաշվարկն իրականացվելու է նոր ուսումնական տարվա առաջին ամսին` սեպտեմբերին: