Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 19-ին Արցախի ԱԺ-ն կընտրի նոր նախագահին: Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության մշտական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախում կառավարման համակարգի փոփոխություններին նշեց. «Ապրիլյան պատերազմը լուրջ ազդեցություն ունեցավ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու որոշման վրա և քննարկումները հանգեցրին նրան, որ Արցախում անհրաժեշտ է ուժեղ նախագահական համակարգի ներդրում, որովհետև ադրբեջանական գործողություններից անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի նույնիսկ գիշերվա ժամը երեքին, մեկ անձը կտրուկ որոշում կայացնի»,- հայտարարեց նա:
Նրա խոսքով` որևէ մեկը չի կարող ասել, որ Արցախը ժողովրդավարական սկզբունքներին դեմ է գնացել: Նա նշեց, որ նույնիսկ Արցախում սոցհարցում է իրականացվել և բնակչությունն էլ է կողմ եղել լրիվ նախագահական համակարգին:
Իսագուլյանը հիշեցրեց, որ նախագահի թեկնածուները երկուսն են, գործող նախագահ Բակո Սահակյանը, ում սատարում են «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և ՀՅԴ խմբակցությունները և «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը: