Փոխարժեքներ
29 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.97 |
EUR | ⚊ | € 414.58 |
RUB | ⚊ | ₽ 3.57 |
GBP | ⚊ | £ 497.66 |
GEL | ⚊ | ₾ 143.3 |
«Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործը քննող` Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ` այս գործով պաշտպանների կողմից իր վերաբերյալ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու:
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալների պաշտպանները ինքնաբացարկ էին հայտնել դատավորին` բարձրացնելով նրա անաչառության հարցը:
Գործով ամբաստանյալների պաշտպաններից Գրիշա Բալասանյանն էլ դատարանին ներկայացրեց մի ձայնասկավառակ, որում առկա է տեսանյութից ակնհայտ երևում է, թե ինչպես են դատախազներն ընդմիջման ընթացքում մտնում դատավորի աշխատասենյակ, ինչը հիմք է տալիս կասկածելու դատավորի անաչառությանը:
«Հուսով եմ` կհարգեք ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաները, արժանապատվորեն ինքնաբացարկ կհայտնեք և կհեռանաք»,-դիմելով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին` ասաց Գրիշա Բալասանյանը և հավելեց. «Դուք միշտ ասել եք, որ պաշտպանները միջնորդություն ներկայացնեն նիստի վերջում, այսօր Ձեր մասնակցությամբ վերջին դատական նիստն է»:
Այս գործով պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն էլ հայտարարեցին, որ, առանց իրենց պաշտպանյալների հետ խորհրդակցելու, չեն կարող մասնակցել դատական նիստին և լքեցին նիստերի դահլիճը:
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի աթոռին են Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը, Մանվել Աթոյանը և Վարդգես Գևորգյանը: