|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Արթուր Այվազյանի՝ Մանախի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքն ու գրավի դիմաց ազատ արձակել նրան:
Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրեց Հայկ Ալումյանը
Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 31-ին՝ ժամը 23:15-ին, Նիկոլ Փաշինյանից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում, որ «Ելք»-ի վստահված անձանց նկատմամբ Երեւան քաղաքի Սվաճյան ու Անդրանիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել զինված հարձակում, գողացել են քարոզարշավի դրոշները:
Ոստիկանության Մալաթիայի բաժնում 2017 թվականի ապրիլի 1-ին հարուցվել էր քրեական գործ:
Նախաքննությամբ ձեռք բերված նախնական փաստական տվյալների հիման վրա՝ ապրիլի 3-ին Ա.Այվազյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Այվազյանն իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում, ավելին պնդում էր, որ տուժողն ինքն է: