կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-27 13:34
Հասարակություն

Ոգեկոչման արարողություններ՝ ի հիշատակ Լիսբոնյան հնգյակի

Ոգեկոչման արարողություններ՝ ի հիշատակ Լիսբոնյան հնգյակի

Աշխարհի տարբեր անկյուններում սկսվել են ոգեկոչման արարողություններ ի հիշատակ Լիսբոնյան հնգյակի: 1983 թվականի հուլիսի 27-ին Պորտուգալիայի մայրաքաղաքում 5 հայ նվիրյալ երիտասարդների անձնասպանական գործողություն, որին ցավոք Հայրենիքում այնքան էլ ծանոթ չեն։

70-80-ականներին միջազգային քաղաքական բեմերում անտարբերության մթնոլորտ էր, աշխարհին շատ քիչ բան էր հայտնի Հայոց ցեղասպանության, հայկական իրավունքների մասին։ Եղած դիմումներն էլ անուշադրության էին մատնվում եւ երբեք լայնածավալ քննարկման նյութ չէին դառնում։ 1975-ին այս անտարբերության մթնոլորտում Հայոց Ցեղասպանության արդարության մարտիկներ կազմավորման գործողություններով սկիզբ առավ հայկական զինվայլ պայքարը, երբ թիրախում հայտնվեցին թուրքական ուրացող պետության դիվանագետներն ու ներկայացուցչությունները։ Իսկ 1983 թվականի հուլիսի 27-ին արդեն «Հայ հեղափոխական բանակ» անվան տակ հանդես եկած հայ երիտասարդները ցնցեցին ողջ աշխարհը։

Երիտասարդ՝ 22-27 տարեկան նվիրյալներ, գրավեցին թուրքական դեսպանատունը, հանդես եկան հայտարարությամբ ու նույն շենքում էլ պայթեցրին իրենք իրենց, իբրեւ բողոքի նշան ընդդեմ անտարբերության, ուրացման եւ ժխտման։ Տարիներ անց, երբ հայոց Ցեղասպանությունն այլեւս անուրանալի փաստ է համաշխարհային հասարակայնության համար, երբ միջազգայնորեն ճանաչված ու դատապարտված է, անվերապահ փաստ է, որ դա նաեւ ու հատկապես Լիզբոնի տղաների ու նրանց զինակիցների գործունեության արդյունք է։

Այսօր Երեւանում եւս կայանալու են ոգեկոչման արարողություններ։ 5 հերոսներին կհիշեն Պարոնյանի անվան թատրոնում՝ ժամը 19-ին: Դաշնակցության հայաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ, ռեժիսոր Արթուր Սահակյանը բեմադրել է Լիզբոնի տղաներին նվիրված նոր ներկայացում։