Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության նախարարությունը որդեգրել է ֆինանսական միջազգային համակարգին անցնելու քաղաքականություն։
«Դա հնարավորություն կընձեռի նույնականացնել հաշվետվողականության ձևերը, ինչպես նաև դրանք հասանելի և ընկալելի դարձնել միջազգային հարթակներում»,- ԱՆ ենթակայության պետական կազմակերպությունների հաշվապահների հետ հանդիպման ժամանակ ասել է աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը։
ՀՀ ԱՆ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Անի Հարությունյանը մանրամասնել է նպատակին հասնելու քայլերը։ Այդ ճանապարհին հաշվապահների գիտելիքների ստուգման և վերապատրաստման ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ ենթակայության պետական 30 կազմակերպության գլխավոր հաշվապահները, ցանկության դեպքում նաև այլ հաշվապահներ, կանցնեն գիտելիքների նախնական ստուգում։ Թեստավորման արդյունքում գերազանց միավոր հավաքած հաշվապահները կազատվեն վերապատրաստման պարտավորությունից:
Անի Հարությունյանն ընդգծել է, որ անցողիկ միավոր հավաքած մասնակիցների ուսուցումն, ամենայն հավանականությամբ, կկազմակերպվի առանձին, փոքր խմբերով` պայմանավորված մասնակիցների գիտելիքների մակարդակով։
Դասընթացներին կուսուցանեն միջազգային որակավորում ունեցող դասախոսները։
Ծրագրի մասնակիցները կհզորացնեն իրենց գիտելիքներն ու հմտությունները հետևյալ ուղղություններով՝ ֆինանսական և կառավարչական հաշվառման հիմնական տարրեր, Աշխատանքային օրենսգիրք, 100% պետական մասնակցությամբ կազմակերպություններում հաշվապահական հաշվառման առանձնահատկություններ, շահաբաժինների հաշվարկ, Ֆինանսական հաշվառման միջազգային ստանդարտներ։
Բանախոսի խոսքով նշված թեմաների իմացությունը խիստ կարևոր է հաշվապահական հաշվառման պահանջվող մակարդակն ապահովելու համար։
Ընդ որում, դասընթացների համար վճարը պետք է կատարեն կազմակերպությունները։
Աշխատանքին զուգընթաց երկամսյա դասընթացներին կհաջորդի գիտելիքների վերջնական ստուգումը։
Վերապատրաստումը հաջողությամբ անցնողները կստանան համապատասխան հավաստագիր։
«Մեր նպատակն է բարձրացնել ձեր գիտելիքներն ու մասնագիտական որակավորումը, որպեսզի վստահ լինենք, որ միջազգային հարթակում կարող եք նույն լեզվով խոսել», - ասել է Անի Հարությունյանը։