Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօրվա կառավարությունն ուղիղ քաղաքականություն է որդեգրել Արցախը թողնելու Ադրբեջանի կազմում՝ ըստ Yerkir.am-ի ասաց Ազատագրական շարժման նախաձեռնողներից փաստաբան Արա Զոհրաբյանը ԱԳՆ շենքում բողոքի ակցիայի ժամանակ։
«Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից մի հայտարարություն արեց, որով մատնեց այսօրվա կառավարության մտադրությունները․ մասնավորապես նա նշեց, որ 2016 թ-ից սկսած չկա ո՛չ գործնական, ո՛չ տեսական հնարավորություն Արցախն Ադրբեջանի կազմից հանելու։ Սա նշանակում է, որ այսօրվա կառավարությունն ուղիղ քաղաքականություն է որդեգրել Արցախը թողնելու Ադրբեջանի կազմում։ Ավելին, եթե 2016 թ-ին նման տեղեկատվություն կար, և իրենք էլ հասկացել էին, որ այդ խնդիրը կա՝ ինչո՞ւ էր այդ դեպքում 2019 թ-ին ամպագորգոռ հայտարարություն անում, որ Արցախը Հայաստան է և վերջ»,-ասաց Արա Զոհրաբյանը։
Նա վստահ է, որ այսօրվա կառավարությունն ի դեմս Նիկոլ Փաշինյանի և «նրանց նոտարի դեր ստանձնած Արմեն Սարգսյանի» ի վիճակի չեն ՀՀ շահերը ներկայցնել։
Ասաց, որ եկել են ԱԳՆ պաշտոնական տեղեկատվություն ստանալու այս հարցի մասին։
Մանրամասն՝ տեսանյութում․