|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ` արդարադատության նախարարությունում քայլեր արվել են, սակայն դրանք բավարար չեն: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել էր ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը:
Այսօր խորհրդարանում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Հարությունյանի այս խոսքերը դիտողություն կամ նկատողություն չեն` ուղղված իրեն: Հովհաննիսյանը, սակայն, նշեց, որ այդպիսի ձևակերպումն ընդհանրապես համարում է ոչ թե գնահատական կամ նկատողություն, այլ գործող նախարարի կողմից սեփական աշխատանքների ուրվագծման նախաձեռնություն:
«Այդպիսի ձևակերպումը՝ «քայլեր կատարվել են, բայց բավարար չեն», կարելի է կիրառել ինչպես իմ, այնպես էլ բոլոր նախկին արդարադատության նախարարների հանդեպ: Սա կիրառելի կլինի նաև գործող նախարարի նկատմամբ` որոշ ժամանակ անց»,- ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով՝ քանի դեռ մենք չենք հասել այն վերջնարդյունքին, որին բոլորս ձգտում ենք, ապա միշտ կարելի է ասել, որ կատարվել են քայլեր, որոնք բավարար չեն: Իսկ վերջնական արդյունքն, ըստ պատգամավորի, այն է, որ մենք ունենանք միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական հիմնարկներ, նաև շատ այլ խնդիրներ կան: