Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց փոփոխությունները, ըստ որոնց` էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, տրանսպորտի նախարարությունը` տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարություն, էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Լուծարվում է քաղաքաշինության նախարարությունը:
«Նախարարությունների անվանումների փոփոխությունը պայմանավորված է նոր կառավարության կողմից որոշակի առաջնահերթությունների ընդգծմամբ, նոր մոտեցումների մեկնարկով»,- ասաց նա:
Արտահերթ առաջարկ ուներ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ Հանրապետական կուսակցությունը քննարկել է Սփյուռքի նախարարությունը Սփյուռքի և հայրենադարձության նաախարարություն վերանվանելու հարցը: Շարմազանովը դա բացատրեց նրանով, որ բոլոր սփյուռքահայերի հայացքները պետք է ուղղված լինեն Հայաստանին, և որ դա ուղերձ կլինի աշխարհի հայությանը, որ հայրենադարձությունը Հայաստանի ռազմավարություններից մեկն է: Նա հավելեց, որ ոգեշնչվել են Իսրայելի հաջող օրինակով:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կարևորում է այդ հարցադրումը, հասկանում է, թե ինչու է «հայրենադարձություն» բառը կարևորվում, հասկանում է, թե ինչ են ուզում դրանով փոխանցել: «Այդ փոփոխությունը նաև ֆունկցիոնալ փոփոխություններ կառաջացնի, սա մեսիջ է: Ինձ համար ընդունելի է, ընդունում եմ ի գիտություն, առաջիկայում այդ առաջարկը կդարձնենք քննարկման առարկա և կտեղեկացնենք որոշումների մասին»,- ասաց նա: