|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
20–ամյա ժամկետային զինծառայող Արամ Հովհաննիսյանը վերջին հերթափոխն է անցկացնում դիրքերում: Նրա ծառայությունը մեկ ամսից կավարտվի:
«Դժվարը սկիզբն է, հետո ամեն ինչին էլ հարմարվում ես»,-ասում է արդեն փորձառու ժամկետայինն ու ապագա նորակոչիկներին խորհուրդ տալիս` դուխով գալ ծառայության: Արամը Ապարանից է, նախքան բանակ զորակոչվելն ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետը, սակայն չի հասցրել սովորել: Ասում է` վերադառնա անպայման կսովորի:
Մեղրեցի 30-ամյա սպա Հակոբ Մարտիրոսյանն արդեն 9 տարի է ծառայում է Արցախում: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո տեղափոխվել է այստեղ: Թե ինչու ընտրեց զինվորականի մասնագիտությունը` հարցին պատասխանում է ժպիտով: «Նոր Նորքում եկեղեցի կա, այնտեղից երևում էր ռազմական ինստիտուտը , միշտ նայում էի ուսումնարանին, այդտեղից էլ մոտս ցանկություն առաջացավ սպա դառնալու»: Հակոբի համար այս հենակետը կարծես իր երկրորդ տունը լինի:
Նույն համոզմունքով էլ տարիներ շարունակ պահում է այն: «Այս դիրքի ուղղությամբ հակառակորդը փորձել է գործողություններ իրականացնել, սակայն դա նրան չի հաջողվել, ինչքան պլանավորված, խոշոր հարձակում է եղել այս ուղղությամբ` ձախողել են»,-հպարտությամբ նշեց նա:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում: