կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-06 14:30
Աշխարհ

Լրատվություն, որը տրամադրություն բարձրացրեց 2015-ին

Լրատվություն, որը տրամադրություն բարձրացրեց 2015-ին

Yerkir. am-ն առաջարկում է վերհիշել 2015-ի միջազգային լրահոսի այն տեղեկատվությունները, որոնք փոքր-ինչ տրամադրություն բարձրացրեցին , ինչպես նաև համացանցում դարձան օրվա թեմա: Մեր ընտրած տասնյակը՝ ստորև:

 1. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը որոշել էին միասին են անցկացնել իրենց կիրակին` մարզվելով Սոչիի «Բոչարով ռուչեյ» կոչվող նստավայրում: Դա բուռն քննարկումների և համացանցում ծաղրանքի առիթ դարձավ: Հայտնվեցին մի շարք ծաղրող լուսանկարներ:

2. 2015-ի փետրվարի 11-ին Մինսկում կայացան Ուկրաինայի հարցով հերթական բանակցությունները, որոնք չանցան առանց զավեշտի: Իսկ զավեշտի հեղինակը LifeNews-ի լրագրողն էր. նա ուղղակի հաչում էր իր գործընկերների վրա: Տեսանյութը՝ աստեղ:

3. Բիտանացի հանրահայտ երաժիշտ Էլթոն Ջոնը դարձավ բլեֆի զոհ: Հայտնի մարդկանց հեռախոսով խաբելու վարպետներ Վլադիմիր Կրասնովը և Ալեքսեյ Ստոլյարովը զրուցել էին երգչի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի անունից: Ավելի ուշ ամեն բան պարզվեց, և Պուտինն անգամ անձամբ հեռախոսով ներողություն խնդրեց երգչից կատարվածի համար:

4. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում Բելառուսի պատվիրակության կազմում էր նաև երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի 11-ամյա որդին՝ Նիկոլայը: Բարաք Օբամայի անունից, ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների, տրված ընդունելությանը նույնպես Լուկաշենկոն գնացել էր որդու հետ:

5. 2015-ի մայիսի12-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպեցին Սոչիում՝ ուկրաիանկան ճգնաժամը հերթական անգամ քննարկելու: Լավրովը, հավանաբար ցանկանալով հստակ մեսիջ հղել ԱՄՆ-ին, հանդիպմանը ժամանեց սպիտակ «Պոբեդա»-ով:

6. 2015-ին Թաիլանդում աննախադեպ ամուսնություն գրանցվեց` 29, 26 և 21-ամյա տղամարդկանց միջև: Դա աշխարհում առաջին միասեռ եռակողմ ամուսնությունն է:

7. Զավեշտալի դեպք  գրանցվեց նաև սպորտային աշխարհում՝  Սերբիայի Նովի Սադ քաղաքում։ Սամբոյի պատանեկան և երիտասարդական առաջնության ժամանակ ադրբեջանցի մարզիկի պարգևատրման ժամանակ հնչել է Հայաստանի հիմնը։Մարզիկը ստիպված է  եղել մինչև վերջ լսել այն։ Տեսանյութը՝ այստեղ։

8. Թուրքիայում Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովի պաշտոնական միջոցառումների դադարի ժամանակ բեմին անսպասելիորեն 3 կատու են հայտնվում:

9. Հերթական ծեծկռտուքը գրանցվեց Ուկրաինայի ռադայում:Երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը հաշվետվություն է ներկայացրել, երբ ընդդիմադիր պատգամավոր Օլեգ Բարնը, ով ստորագրություն էր հավաքում`կառավարությանը անվստահություն հայտնելու համար,  մոտեցել է նրան վարդերով և փորձել գրկելով հեռացնել ամբիոնից: 

10. Դեկտեմբերին Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը բուռն վեճ ունեցավ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի հետ, ինչից հետո բաժակով ջուր շփեց Վրաստանի նախկին նախագահի դեմքին:Տեսանյութը՝ այստեղ: