|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքի նախագծով կառավարությունն առաջարկվում էր աղբահանության համար սահմանված վճարը դարձնել մեկ շնչի համար ամսական առավելագույնը 500 դրամ: Նախագծի դեմ իրենց դժգոհությունը հայտնեցին «ՀՅԴ» եւ «Ժառանգություն» խմբակցությունները: Ելույթներից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախագիծը դրեց քվեարկության, որը, սակայն, չկայացավ: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվերակությունը չի կայացել սոսկ տեխնիկական պատճառներով եւ երկրորդ անգամ դրեց քվեարկության
ՀՅԴ խմբակցությունից Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք որոշել են չմասնակցել այս նախագծի քվեարկությանը: «Ժառանգությունե խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նույնպես հայտարարեց, որ իրենց խմբակցությունը եւս չի մասնակցելու քվեարկությանը:
Հովիկ Աբրահամյանը նախագիծը նորից դրեց քվեարկության : Այս անգամ օրինագծին կողմ քվեարակեցին 60 պատգամավոր: Օրենքի նախագիծը նորից չընդունվեց: Չբավարարեց ընդամենը 6 քվե:
Այդ քվերակությունից հետո Հովիկ Աբրահամյանի տրամադրությունն շատ ավելի ընկավ: